Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի գները նվազել են

ՀՀ ԱՆ. Դեղերի գները նվազել են

Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղերի գների նվազում: Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 4 դեղագործական կազմակերպությունների մայիս–հոկտեմբեր ամիսների ընթացքում իրացված 50 անվանում առավել լայն սպառում ունեցող (հիմք` ներմուծման ծավալները) դեղերի (ցավազրկողներ, ոչ հորմոնային հակաբիոտիկներ, լայն սպեկտրի հակաբիոտիկներ, սրտային, հորմոնային, անոթային, հակադիաբետիկ, վիտամիններ և հակասնկային) մանրածախ գները:

 

Ըստ մշտադիտարկման արդյունքների` հիշատակված դեղերի մանրածախ գների պատկերը մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ հետևյալն է.

  1.    30 անվանում (60 տոկոս) դեղերի գները մնացել են անփոփոխ
  2.    17 անվանում (34 տոկոս) դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս,
  3.    3 անվանում (6 տոկոս) դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս:


Նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում հանրությանը կներկայացվեն շարունակական ուսումնասիրությունների արդյունքները:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական տարածքում գնային քաղաքականությունը ներդաշնակ պահելու նպատակով տարեսկզբից իրականացվել են նույնականացման աշխատանքներ:

Դեղերի գների իջեցումը տեղի է ունեցել հայաստանյան դեղներմուծող և արտադրող ընկերությունների և դեղագործական ներկայացուցչությունների հետ պարբերաբար հանդիպումների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ